
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի գործերն այդքան էլ լավ չեն : «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատական հայց է ներկայացրել «ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ -ի դեմ եւ պահանջում է, որ ինստիտուտը իրեն պատկանող բուժհաստատությանը տրամադրի գումար:
Մեզ հայտնի դարձավ, որ գումարի չափը կազմում է 1 միլիոն 528 հազար 100 դրամ: Իսկ թե ինչ է արել ՓԲԸ-ն, որ պարտք է մնացել պատգամավորին, մեզ պարզել չհաջողվեց, սակայն փաստ է մեկ բան, որ Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը փորձում է իր փողերը ստանալ դատարանի միջոցով: