
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ վերջերս տեղի ունեցած խնջույքին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն: Ականատեսների վկայությամբ Բեգլարյանը բավականին լավ տրամադրություն է ունեցել (գոնե արտաքուստ այդպես է երեւացել): Նա նստած է եղել նախարարների սեղանի շուրջ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի եւ այլոց հետ: ՀՀԿ-ականներն այս հրավերքը բացատրեցին շատ պարզ տրամաբանությամբ. Գագիկ Բեգլարյանի «խաթրը պետք է առնել», որպեսզի նրան որեւէ պաշտոնում նշանակելու որոշումը հնարավորինս հետաձգվի: Հակառակ դեպքում նրա պաշտոնանկության ողջ հմայքը կկորի: Բա էլ ինչո՞ւ էին ստիպում հրաժարական տալ: