Բավարիան ակումբային հակառեկորդ է կրկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (3-3) խաղաց «Ֆորտունայի» հետ:

Բունդեսլիգայի շրջանակում «Բավարիան» արդեն 4 հանդիպում է՝ չի կարողանում հաղթանակ տոնել: Սա ակումբային հակառեկորդի կրկնություն է: Ավելի վաղ «Բավարիան» նման ցուցանիշ գրանցել է 1966 և 1994 թվականներին:

Նախքան «Ֆորտունայի» հետ հանդիպումը «Բավարիան» սեփական հարկի տակ չէր հաղթել «Աուգսբուրգին» (1-1), Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (0-3) և «Ֆրայբուրգին» (1-1):

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Բավարիան» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 9 միավորով:

«Ալյանց Արենայում» հաջորդ հանդիպումը «Բավարիան» անցկացնելու է դեկտեմբերի 8-ին, մրցակիցը «Նյուրնբերգն» է:




Լրահոս