
Օրինաց երկիր կուսակցությունը այսօր քարոզարշավը սկսեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մոմ վառելով։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, և հնչեցրած այն մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսել էր ժամանակից շուտ, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը:
«Ինչ որ եղել, եղել է, թող ամեն մարդ հիմա ներկայացնի իր մոտեցումներն ու ծրագրերը»,- ասաց Բաղդասարյանը։