
Չնայած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել նախընտրական քարոզարշավի մասնակցելու նպատակով, սակայն նրա կառավարությանը մաս կազմող նախարարներն արձակուրդ չեն մեկնել` բացառությամբ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, ով «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետն է: Մյուս նախարարները քարոզարշավին մասնակցում են` չլինելով արձակուրդում:
Բայց մյուս կողմից` նրանք հիմա նախարարի պաշտոնակատար են, հրաժարական տված կառավարության անդամ: Այս առումով հետաքրքիր է ԼՀԿ երկրորդ համար, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի իրավիճակը: Նա հրաժարական տվեց ոչ թե նախարարի, այլ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից, սակայն թե՛ վարչապետի, թե՛ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերում նրան աշխատանքից ազատելու մասին ոչ մի հրաման կամ փաստաթուղթ առկա չէ: