ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե անձը որպես հանձնաժողովի նախագահ ընտրության օրը գտնվելու է այն տեղամասում, որտեղ հաշվառված չէ, ապա նա ի՞նչ կարող է անել: Ուզում եմ հնարավորինս մանրակրկիտ ծանոթանալ կարգին:
Հրանուշ Մելոյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե խոսքը վերաբերում է հանձնաժողովի անդամներին, օրինակ եթե անձը հաշվառված է Երեւան քաղաքի Նոր Նորքի 2/2 տեղամասում, բայց այդ օրը նշանակված է հանձնաժողովի անդամ 3/14 տեսամասում, ապա նա որպես հանձնաժողովի անդամ կարող եմ դուրս գալ իմ հաշվառման վայրի տեղամասից եւ քվեարկել այն տեղամասում, որտեղ այդ օրն աշախտելու է (այս օրենքը վերաբերում է միայն հանձնաժողովի անդամներին):
Ինչ վերաբերում է համայնքից համայնք տեղափոխվելու սահմանափակման, ապա ասեմ, որ դրանից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի: Յուրաքանչյուր անձ, որն ընդգրկված է ընտրողների ցուցակում, բայց քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, պետք է դիմի է անձնգրային բաժանմունք (մինչեւ նոյեմբերի 29), դուրս է գա իր համայնքում ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից եւ ընդգրկվի այն համայնքի ընտրողների ցուցակում, որտեղ նա լինելու քվեարկության օրը:
Ցանկացած քաղաքացի (լրագրող, դիտորդ, տնտեսագետ) կարող է դուրս գալ ընտրողների իր ցուցակից եւ ընտրության մասնկացել իր համայնքից դուրս, օրինակ որեւէ մարզի ընտրողների ցուցակում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած տեխնիկական մանրուքները շատ են, բայց լավ է, որ ընտրողներն ունեն քվերակության այլընտրանքներ: