Սիրո և համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ. Կարինե Խոդիկյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որպես բողոքի նշան հրաժարական տվեց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնից, կարծում է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումները «ասֆալտին փռելու մասին» միանգամայն տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ: «Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ»»,- ասել է Խոդիկյանը՝ հավելելով,- «Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել:

Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո: Միաժամանակ նա խոսել է այս ընթացքում մշակույթի ոլորտում հեղափոխության մասին` ընդգծելով. «Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի եւ չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս