Դեկտեմբերի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, տեղի կունենա ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամը 10.15-ին լինեն ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքի գլխավոր մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, կազմավորվել և գործում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը:

***

Դեկտեմբերի 1-ին  ժամը 14:00  «Դեբատ» բանավեճի ակումբը / Մ.Նալբադյան փողոց  2, հեռ. (+374)        91 53 02 38, 95 53 02 38, 93 53 02 38 / հրավիրում է հերթական    բանավեճի` <Առաջիկա խորհրդարանական ընտրությունները և կոռուպցիոն ռիսկերը> խորագրով: Ընթացքում կհրապարակվեն թեմայի շուրջ  սոցոլոգիական հարցմանը վերաբերողարդյունքներ, կհնչեն  նաև <Մեդիա> ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն արծարծվող նյութի առնչությամբ:

Քննարկմանը կմասնակցեն`<<Մամուլի ազգային կենտրոն>>ի տնօրեն`Բորիս Նավասարդյանը, սոցիոլոգ Հեղինե Մանասյանը, քաղաքական փորձագետ` Վիգեն Խաչատրյանը և քաղաքագետ`  <Սասանա  Ծռեր> կուսակցության համամասնական ցուցակով  ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանը:

 




Լրահոս