
Քաղաքականության վերաբերյալ ծրագիրը, բնականաբար, «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների մոտեցումներն են արտաքին քաղաքականության հետ կապված, և ամենակարևոր սկզբունքը, որը մենք առաձնացրել ենք, այն է , որ ՀՀ-ն իր արտաքին հարաբերություններում միջազգային հարթություններում պետք Հայաստանի Հանրապետության պետական շահով և ինքնիշխանության շահերով։
Կան կառույցներ, որոնցում մենք ընդգրկված ենք և որոնցում տարիներ շարունակ ոտնահարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այն ծրագրերը, որոնք մենք առաջարկում ենք, բերելու են ավելի գործուն մեխանիզմների և դրանց միջոցով ՀՀ-ը ավեի բարձր մակարդակի արտաքին հարաբերություններ է ունենալու։ Եթե առանձնացնենք ռազմավարական կարևորագույն ոլորտները, հստակ է մեզ համար, որ ՀՀ-ի զարգացման տեսլականը մենք պատկերացնում ենք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամակցության հետ»,- ասաց Մենք դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: