Զիդանի որդին տեղեկացրել է, որ հայրը վերսկսելու է մարզչական կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Էնցոն, տեղեկացրել է, որ իր հայրը վերսկսելու է մարզչական կարիերան.

«Բոլորն էլ գիտեն, որ հայրս սիրում է ֆուտբոլը և սիրում է մարզել: Կասկած չկա, որ նա վերադառնալու է: Դա նրա որոշումն է: Այժմ նա օգտվում է այն հանգստի առավելությունից, որին արժանի էր «Ռեալում» աշխատանքից հետո:

Ads by Digisales
Իհարկե, «Ռեալը» հիանալի ակումբ է, սակայն այնտեղ աշխատելը բարդ է»,- Էնցոյի խոսքը մեջբերել է AS-ը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա մայիսին՝ «սերուցքայինների» հետ երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո:




Լրահոս