Հազարից ավելի հարցաքննություն Մարտի 1-ի գործով. ովքեր են հայտնիները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ:

Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել` կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել: Ընդ որում, մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս