Ես բոլոր դեպքերում ներկայացել եմ որպես անձ. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քաղաքական ուժերը ակտիվորեն շրջում են համայնքերում ու ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը,սակայն քարոզարշավի ընթացքում համեմատաբար պասիվ է «Իմ քայլը» դաշինքով առաջադրված ՀՀ ԱԻ նախարարՖելիքս Ցոլակյանը: Նա համայնքներ չի այցելում, ակտիվ հանդիպումներ չի անցկացնում, մինչդեռ նախորդ ընտրություններին անկուսակցական Ցոլակյանը ակտիվ քարոզ էր անում հենց գյուղական բնակավայրերում: Չնայած այդ հանգամանքին` փորձագետները հենցՖելիքս Ցոլակյանին են համարում ֆավորիտ թեկնածուն ոչ միայն «Իմ քայլը» դաշինքում, այլեւ վարկանիշային մյուս թեկնածուների մեջ: Սա այն պատճառով, որՖելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներից առաջինն էր, որ թավշյա հեղափոխության ժամանակ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին. Ցոլակյանը կողմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը` հակառակ ՀՀԿ խմբակցության որոշման:

Նախընտրական քարոզարշավի, նախկին եւ ներկա գործընկերների մասին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի հետ:

-Պարո՛ն Ցոլակյան,ինչո՞վ է պայմանավորված, որ ակտիվ քարոզարշավ չեք անում: Գյուղական համայնքերում սպասում են Ձեր այցելություններին: Նախորդ ընտրությունների ժամանակ բավականին ակտիվ էիք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը:

-Քարոզ անում եմ, բուկլետներ եմ բաժանում, նկարներ եմ բաժանում, գովազդային հոլովակներ են ցուցադրվում: Համայնքներ չեմ այցելում, պատճառը ժամանակային սղությունն է: Մի բնակավայրը գնաս, մյուսը չգնաս, լավ բան չի ստացվի: Ժամանակի մեջչեմ տեղավորվում եւ դրա համար ուզում եմ ներողություն խնդրել հասարակությունից:

-Պարո՛ն Ցոլակյան, ՀՀԿ-ն շուրջ 3 տասնամյակ քանդել է այս երկիրը, դա բնակչության մեկնաբանությունն է: ՀՀԿ հասցեին բավական սուր քննադատություններ են հնչում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք նախորդ ընտրություններին առաջադրվեցիք ՀՀԿ ցուցակով՝ քաջ գիտակցելով, որ կուսակցությունը ԱԺ-ում մեծամասնություն է լինելու, քարոզարշավի ընթացքում էլ ՀՀԿ-ի գովքն էիք անում: ԵՒ ընդհանրապես, ինչպեսորոշեցիք անցնել ՔՊ-ի կողմը:

-Ես բոլոր դեպքերում ներկայացել եմ որպես անձ: Գիտեք ընտրական սիստեմը, ես այլ ելքչունեի, իշխանությունն էի ներկայացնում եւ պետք է ինչ-որ մի կուսակցությունով ներկայանայի: Շատ նայեցի ու չգտա հարմար կուսակցություն եւ ՀՀԿ ընտրեցի: Եթե լիներ մի սիստեմ, որ մարդը կարողանար որպես անհատ հանդես գալ, ես հավանաբար կօգտվեի այդ տարբերակից: Բայց այդ տարբերակը չկար, ստիպված ընտրեցի ՀՀԿ-ն, եւ եղավ այն,ինչ եղավ:

-Պարո՛ն Ցոլակյան,չե՞ք կարծում որՆիկոլ Փաշինյանը որոշեց Ձեզ իր թիմ ընդգրկել` հեռահար ծրագրերից ելնելով, որպեսզի կարողանա Շիրակի մարզում ձայների մեծամասնությունը տանի` հաշվի առնելով մարզում ձեր համբավը: Ինչպե՞ս եղավ առաջարկն ուինչպե՞ս համաձայնեցիք:

-Երբ ինձ առաջարկ եղավ, ես միանգամից եմ ընդունել, նազուտուզ չեմ արել: Թե ինչ ծրագրեր են ունեցել ինձ հետ կապված,չեմ կարող ասել: Ով այդպիսի բաներ է հայտարարում,թողինքն էլ մեկնաբանի:

-Գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմինն եք նախընտրում:

-Ես տարբերություն չեմտեսնում: Ե՛ւ գործադիրում, ե՛ւ օրենսդիրում կարող եմ աշխատել:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Շիրակի մարզից: Արդյոք նախորդ ընտրություների չափ ձայներ կկարողանա՞ք հավաքել:

-Կարծում եմ` այո. Շիրակի մարզում ես ընդունված եմ եւ կհավաքեմ ճիշտ այնքան, որքան նախորդ ընտրություններին:

Հեղինե Մանուկյան




Լրահոս