Պատճառը գլխարկն է եղել. մանրամասներ ձնահյուսի տակ մնացած զինծառայողի մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանի մահվան դեպքից: Ըստ մեր տեղեկությունների` Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձորին մոտ չգնալ` նշելով. «Ձեռնոցդ քամին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետեւից»: Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, եւ մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորը ընկել է ձորը: Նշենք, որ Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր եւ ուներ մեկ երեխա:

Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հովսեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Զինծառայողին գտան մահացած:




Լրահոս