Միխայիլ Բաղդասարովը փոշմանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենն ամիսներ առաջ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ, գործարար Միխայիլ Բաղդասարովը դրական էր գնահատել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը եւ չէր բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին բիզնեսով կսկսի զբաղվել: Երեկ հայտնի գործարարը Երեւանում մասնակցում էր «Լազարեւյան ակումբի» անդրանիկ նիստին եւ բիզնես սկսելու մասին այդքան վստահորեն չէր արտահայտվում, ինչպես նախկինում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` կրկին բիզնեսով կզբաղվե՞ք Հայաստանում, նա նշեց, թե բարդ հարց է, եւ չի կարող միանշանակ ասել. «Տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի»: Այլ հարցերի գործարարը չցանկացավ պատասխանել: Սակայն հետաքրքիր է, որ ամիսներ առաջ նա նույնիսկ ցանկանում էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ քննարկել բիզնես սկսելու հետ կապված հնարավոր հարցերը եւ, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, հանդիպում թերեւս չի եղել, եւ գործարարն էլ սպասում է:




Լրահոս