ՀԷՑ-ը` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը դարձյալ հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Բանն այն է, որ ընկերությունը խախտել է նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացման կարգը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տեղեկությունը Հանձնաժողովին ընդամենը մեկ օր ուշ է ներկայացրել: Այսինքն` հոկտեմբերի 15-ին ներկայացնելու փոխարեն 16-ին է ներկայացրել: Նույն կարգավիճակում է նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը ընդամենը երկու օրով է ուշացրել տեղեկությունը ներկայացնելը, ինչի արդյունքում երկու ընկերություններն էլ ՀԾԿՀ-ի կողմից ստացել են նախազգուշացում:




Լրահոս