Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ակումբի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տւրում Եկատեինբորգի «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց «Կրասնոդար»-ի հետ: Տանը տերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ուրալ»-ն այս պարտությունից հետո մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և ուն 22 միավոր: