ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ պայմաններ են սահմանված` ուսման վճարի փոխհատուցման ծառայությունից օգտվելու համար:
Լիաննա Պողոսյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են բարձրագույն եւ հետբուհական հիմնական կրթական ծրագրեր, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր, հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ` մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի): Փաթեթում ներառված ուսումնական հաստությունների ցանկերը հրապարակված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության համար փոխանցում կարելի է իրականացնել միայն վերոհիշյալ կրթական ծրագրերի դեպքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: