Դեկտեմբերի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շուրջ:

***

Դեկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կամփոփի   հայաստանյան հերթական «սեւ ուրբաթի» գործող մեխանզիմն ու կանդրադառնա Ամանորին ընդառաջ սպսվող կեղծ զեղչային քաղաքականությանը:

***

Դեկտեմբերի  5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն «Մենք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վահրամ Խեմչյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Շանթ Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝  ԱԺ ընտրությունների քարոզարշավ.  քաղաքական ուժերի շանսերը:

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում. որո՞նք են լինելու բարեփոխումներն ու կուսակցությունների առաջադրած լուծումները» թեմայով:

Բանախոսներնեն՝

Արթուր Եղիազարյան, Հայ Յեղափոխական դաշնակցություն

Կարեն Սարգսյան, «Մենք» դաշինք

Գևորգ Սաֆարյան, «Սասնա ծռեր» կուսակցություն

Հայկ Գրիգորյան, «Ազգային առաջընթաց» կուսակցություն

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան:




Լրահոս