Հիմա փայ մտնող չկա. Սիլվա Համբարձումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ տված մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն եմ տվել, որ Արամ Հարությունյանի թեմայով այլևս չեմ խոսելու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա նշեց, որ նախկինում կաշառքը վերցրել են ու չեն թողել, որ աշխատեն: «Ես հանգիստ եմ, բոլորը համոզվեցին, որ ճիշտ եմ: Մի մարդ 2008-ից խաբում ա` էս շենքից երկու հարկ կտամ, ասում եմ` դե լավ, ոչինչ, մարդը եթե ծախսել է, չունի, բայց 2015թ., երբ Կոտայքի մարզպետն էր, գնացի մոտը, ասեց` դե գնա, ինչ ուզում ես, արա, տալու բան չունեմ, ես էլ ինչ ուզում եմ, արեցի»,- նշեց նա:

Համբարձումյանն ասաց, որ ինքը 14 մլն դոլար գումար կաշառք է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին: Գործարարն հավելեց, որ թեպետ իրավապահներից դեռ ծանուցում չի ստացել, սակայն եթե կանչեն, փաստաբաններով կգնա, քանի որ ապացույցներ ունի:




Լրահոս