ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Սիլվա Համբարձումյանը թիկնապահներով շրջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սիլվա Համբարձումյանը, որը մի շարք աղմկահարույց քրեական գործերով առանցքային վկա է, վերջին շրջանում սկսել է թիկնապահներով շրջել: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Սիլվա Համբարձումյանը հերթով սկսեց հայտարարություններ տալ նախկին պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով կաշառակերության մեջ: Նրա անունը շոշափվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի գործերով։

Ինչպես նաև պնդում էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Իհարկե, Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստացողների ցանկն այսքանով չի սահմանափակվում, բայց, պարզվում է՝ նրա անվտանգության հարցը դարձել է պետության խնդիրներից մեկը:

Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանն այցելեց ArmLur.am-ի խմբագրություն հարցազրույցի՝ թիկնապահներով: ArmLur.am-ը գործարարից հետաքրքրվեց, թե ինչու է թիկնապահներով շրջում, արդյոք նրան չի անհանգստացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը թիկնապահներին ասֆալտին «պառկեցնելու» մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս