Եվրամիության երկրները պետք Է ընդլայնեն եվրոյի գործածումը Էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների եւ եվրոպական շուկայի մասնակիցների հետ գործարքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հանձնարարականում, որն ընդունվել Է դեկտեմբերի 5-ին:
«Անդամ պետությունները պետք Է օժանդակեն եվրոյի ավելի լայն օգտագործմանը Էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ երկկողմ եւ բազմակողմ միջազգային համաձայնագրերի կամ այնպիսի փաստաթղթերի շրջանակում կնքվող պարտավորագրերում, ինչպիսիք են փոխըմբռնման մասին հուշագրերը»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: