Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի միջեւ լեզվակռվի առիթ է դարձել: Ըստ Թամազյանի՝ Գլխավոր դատախազության ներկայացրած առարկությունները առանձին տեղեկանքի ձեւով չի ներկայացվել կառավարության մյուս անդամների ուշադրությանը, ինչը ընթացակարգի պահանջ է: Բացի այդ՝ Գլխավոր դատախազությունը կարծում է, որ ներկայացրած հայեցակարգում առկա են Սահմանադրությանը հակասող դրույթներ: Թովմասյանն էլ ասել է, թե հայեցակարգը մշակող աշխատանքային խումբը երկար ժամանակ գլխավորել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ երբ ինքն է ստանձնել աշխատանքային խմբի ղեկավարումը` որեւէ առարկություն չի ստացել: Բացի այդ, Սահմանադրության հետ կապված որեւէ հակասություն չի տեսնում:Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Հրայր Թովմասյանը «բախվեց» նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ: Մենք կփորձենք առաջիկայում պարզել, թե ինչ է թաքնված այս բախումների հետեւում:
ԷԼԻ ԿՌԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ