«Դիլիջան հանքային ջրերի գործարան»-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում գործող պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանն այն վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, որից հետո վարույթ է ընդունվել: Որպես հայցի ապահովման միջոց` հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, նոյեմբերի 1-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը դատարանը վերացրել է:

Սույն քաղաքացիական հայցով վճիռ կամ որոշում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը կհրապարակի դեկտեմբերի 12-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս