ՀՀ կառավարությունը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ: Այս մասին համացանցի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։

«Մենք անսպասելիորեն համարյա թե ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել եւ, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել է Լուկաշենկոն։




Լրահոս