Հարց քաղաքացիներից` եթե ՍՊԸ-ն գույք է օտարում, ապա դրա վաճառքից գոյացած գումարից ի՞նչ հարկեր պետք է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ՍՊԸ-ն գույք է օտարում, ապա դրա վաճառքից գոյացած գումարից ի՞նչ հարկեր պետք է վճարել եւ ինչքա՞ն, այսինքն` ինչպե՞ս է հաշվարկվում` որքան պետք է վճարել:

Արման Հայրապետյան(49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր եւ հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, արտոնագրային հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության): Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են մասնավորապես ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով: Այս պարագայում ՍՊ ընկերության կողմից գույքի օտարման դեպքում առաջացող հարկային պարտավորությունների մասով անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը.

– եթե ընկերությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա գույքի օտարումից ստացվող եկամուտը` որպես շրջանառության հարկով հարկման բազա, ենթակա է հարկման շրջանառության հարկով` ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով: Մասնավորապես, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ` 5 տոկոս դրույքաչափով:
Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Շրջանառության հարկ վճարողը հաշվետու եռամսյակի արդյունքներով պետական բյուջե է վճարում այդ ժամանակաշրջանում ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը եւ հարկային մարմին է ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
-եթե ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում, ապա գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով ԱԱՀ-ը եւ շահութահարկը հաշվարկվում են ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ եւ 6-րդ բաժիններով սահմանված կարգով: Մասնավորապես,
1) օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարման (այդ թվում` գույքի օտարման) գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման 20 տոկոսադրույքաչափով: Ընդ որում` ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կարգն ու առանձնահատկությունները սահմանված են օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածներով:
շարունակելի

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին եւ շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով` բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս