Դավիթ Անանյանի և նրա կնոջ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եկամուտներն անցած տարվա ընթացքում կազմել է մոտ 47 մլն 970 հազար դրամ եւ 13 հազար 20 եվրո։ Նկատենք, որ Անանյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը` տարեկան 15 մլն դրամ եւ 4800 եվրո, մեկ ընկերությունից ստացած 32.9 մլն դրամի չափով շահաբաժինը եւ ավելի քան 8000 եվրոյի չափ «այլ եկամուտ»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անանյանը ունի 1 մլն 650 հազար դրամ, 2500 դոլար եւ 1500 եվրո։ Իսկ ունեցած փոխառությունը անցած տարեվերջին կազմել է 1 մլն 153 հազար դրամ։ Իսկ ահա ՊԵԿ նախագահի կինը՝ Գայանե Սեդրակյանը, չնայած որ զրոյական եկամուտ ունի, հայտարարագրել է 1 մլն 450 հազար դրամ եւ 45 հազար դոլար դրամական միջոց։ Բացի այս, Անանյանի տիկինը 45 հազար դոլարի չափով այլ ներդրումներ ունի։ Ասել է թե` նոր Հայաստանի ոչ այնքան նոր պաշտոնյաներն այնուամենյանիվ մեծ ունեցվածքի տեր են:




Լրահոս