Հայաստանում բենզինի գները նվազում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ նախկին իշխանությունները դժգոհում են գնաճից, Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով, պրեմիում տեսակը՝ 460-ով։

«Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ մինչեւ Ամանոր այն 20 դրամով էլ կէժանանա։ Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք` նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում:




Լրահոս