Նախկին մարզպետի ոչ հրապարակային քարոզարշավը. անգամ Աբովյանի պաստառը չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերը հեղեղված են Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում կուսակցությունների եւ քաղաքական դաշինքների ռեյտինգային թեկնածուների նախընտրական պաստառ-լուսանկարներով: Դրանք փակցված են ճանապարհի եզրի հենապատերին, շենքերի վրա եւ այլուր: Այդ թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնց նոյեմբերյանցիները մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրությունները չէին ճանաչում: Արտառոց է, որ նախընտրական պաստառ-լուսանկարների շարքում չկա Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկարը, եւ սա այն դեպքում, երբ նա ՀՀԿ նախընտրական ցուցակի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում, նաեւ այդ կուսակցությունից Տավուշի մարզում ռեյտինգային թեկնածու է: 54-ամյա Հ. Աբովյանը` որպես Տավուշի մարզպետ, պաշտոնավարեց 4 տարի, մարզի ղեկավարի պաշտոնից ազատվեց 2018թ. հունիսի 1-ին` իր ծննդյան օրը:

Նախընտրական պաստառներ չունենալը չի նշանակում, որ նախկին մարզպետը իր քարոզարշավով ակտիվորեն չի զբաղվում: Նա ոչ հրապարակային հանդիպումներ, առանձնազրույցներ է ունենում տարածաշրջանի ընտրողների հետ: Նրա պաշտոնավարման օրոք նրա բարեխոսությամբ հովանավորությամբ են պաշտոն ստացել Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ համայնքների ղեկավարներ, դպրոցների, առողջապահական եւ սոցիալական հիմնարկությունների տնօրեններ : Հ. Աբովյանը կարող է ակնկալել նրանց աջակցությունը, նրանց ու նրանց ենթակա աշխատողների քվեներն առաջիկա ընտրություններում: Չնայած հաշվի առնելով այսօրվա քաղաքական իրավիճակը` միգուցե եւ այդ ամենը դեր չունենա ընտրություններում:




Լրահոս