
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է արտահերթ ընտրությունների քվեարկությանը և քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման օգտին:
Բաղդասարյանը հայտնեց, որ ժամը 10.00-ի դրությամբ իրենք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, և հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի, իսկ ՕԵԿ-ն էլ կլինի ապագա խորհրդարանում:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։