ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խառնաշփոթ և կուտակումներ Շիրակի մարզի 30/37 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրախախտումներ են գրանցվել նաեւ Ամասիայի 30/37 ընտրատեղամասում: Տեղամասում մարդկային կուտակումներ են: 15-ից ավելի ընտրող կա տեղամասային կենտրոնում, ինչի հետեւանքով էլ տարածքում տեղաշարժվել հնարավոր չէ: Բացի դրանից ընտրողներից մեկն էլ բոլորի ներկայությամբ փնտրում էր իր նախընտրած քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահն էլ աչք փակեց ու արձանագրություն չկազմեց: Հարցազրույց տալ էլ չցանկացավ՝ հանձնարարեց հանձնաժողովի քարտուղարին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս