Քվեարկությունն ավարտվեց. որքան ընտրող է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը և քվեարկությունն ավարտված է:

Ժամը 17:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1․025.002 ընտրող (39.54%): Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 292.934 ընտրողով։

Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ծովակի 21/43 ընտրատեղամասում 1994 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1114 հոգի: Այժմ ընտրատեղամասը փակ է եւ հաշվարկի կազմակերպչական աշխատանքներն են ընթանում: 21/03 ընտրատեղամասում 1793 ընտրողներից մասնակցել է 998-ը:

6/44 ընտրատեղամասում 1760 ից ընտրեց 798-ը: 6/26 տեղամասում 1972 ընտրողից 1016 ընտրող է մասնակցել:

20/22 ընտրատեղամասում 1271 ընտրողից մասնակցել է 684 մարդ: Սեւանի 20/05 ընտրատեղամասում 1925 ընտրողից մասնակցել է 1052-ը:

Գավառի 19/17 ընտրատեղամասում 1708 ընտրողից մասնակցել է 663-ը:

Մարտունու 21/04 տեղամասում 1249 ընտրողից 684-ն են մասնակցել:

18/16 տեղամասում 793 ընտրողից մասնակցել է 472 ընտրող:

8/04 ընտրատեղամասում 1959 ընտրողից մասնակցել է 956 հոգի:




Լրահոս