Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի քաղտեխնելոգ Արմեն Բադալյանը:
ԹԵՄԱ՝ քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում. սպասվող քաղաքական հնարավոր զարգացումներ:
***
Դեկտեմբերի 11-ին ժամը 12.00-ին Երևանի մամուլի ակումբը կներկայացնի Հայաստանի ԶԼՄ-ներում 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2018թ. նոյեմբերի 26 – դեկտեմբերի 7):
Միջոցառումը տեղի կունենա Մեդիա կենտրոնում (հասցե՝ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ):
Հայաստանի ԶԼՄ-ներում 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկումն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: