
Ինչպես հայտնի է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Իմ քայլը» դաշինքը ստանալու է 88 մանդատ, որի մեջ նաեւ ազգային փոքրամասնության մանդատներն են: Նրանք կունենան չորս ներկայացուցիչ` եզդի, քուրդ, ասորի եւ ռուս:
Քուրդ եւ ասորի համայնքներից պատգամավորներ կլինեն դեռևս գործող պատգամավորներ Կնյազ Հասանովն ու Արսեն Միխայլովը: Եզզդի համայնքից ներկայացուցիչը կլինի Ռուստամ Բակոյանը, ով ՔՊ անդամ է և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ընկերը եւ հենց Նոր Կյանքի գյուղի բնակիչ:
Իսկ ռուսական համայնքը կներկայացնի անկուսակցական Ալեքսեյ Սանդիկովը: