ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ 7 օր ուշացումով պաշտոնական գրությամբ դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով հետամուտ լինել մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի վերհանմանը:Օմբուդսմենը նշել է, որ դեպքի մասին տեղեկանալով` ինքն ու Հանրապետության հրապարակ մեկնած ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամները չեն տեսել անօրինական որեւէ գործողության կատարում ո՛չ ոստիկանների եւ ո՛չ էլ քաղաքացիների կողմից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ժամկետի կապակցությամբ չարձագանքեց, սակայն ՄԻՊ-ի ասածների վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ասաց. «Ինքս հրապարակ ժամանել եմ օմբուդսմենի ներկայացուցչի հետ գրեթե միաժամանակ, եւ, իհարկե, այդ պահին մեզ տեսնելով` ուժի կիրառում տեղի չի ունեցել: Բայց գոյություն ունեն տեսանյութեր, որոնք տեղադրված են կայքերում, եւ որոնց մասին տեղյակ է ՄԻՊ գրասենյակը: Եվ ես կարծում եմ` գնահատականը պետք է ամբողջական լինի եւ վերաբերի ժամը 10-10.30-ից հետո ընկած ժամանակահատվածին»:
7 ՕՐ ՀԵՏՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ