Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է հաշվարկվում օտարված գույքի վաճառքից ստացված եկամտահարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ՍՊԸ-ն գույք է օտարում, ապա դրա վաճառքից գոյացած գումարից ի՞նչ հարկեր պետք է վճարել եւ ինչքա՞ն, այսինքն` ինչպե՞ս է հաշվարկվում` որքան պետք է վճարել:

Արման Հայրապետյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ (Սկիզբը` այստեղ)

Հայտնում ենք, որ ԱԱՀ վճարողները հաշվետու ամսվա համար մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված, օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների եւ օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը եւ ներկայացնում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ,

2) օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն, իսկ 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ռեզիդենտ շահութահարկ վճարողները հաշվետու տարվա արդյունքներով մինչեւ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետական բյուջե են վճարում շահութահարկի գումարները եւ ներկայացնում են շահութահարկի հաշվարկ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս