«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է երեք «գաղտնիք», որոնց շնորհիվ կարողանում է հանդես գալ բարձր մակարդակով:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ես ուտո՞ւմ եմ քաղցրաբլիթ: Ես միշտ ձգտում եմ առողջ սնվել, դա ինձ համար շատ կարևոր է: Փորձում եմ խուսափել ալկոհոլից և քաղցրավենիքից:
Եթե անգամ երբեմն օգտագործում եմ դրանք, ապա միայն լիցքաթափվելու համար:Ես ունեմ երեք գաղտնիք՝ լավ քնել, լավ սնվել և տքնաջան մարզվել: Կարծում եմ՝ դրանք ֆուտբոլիստի համար ամենակարևոր կետերն են»,- Ռոնալդուի խոսքը մեջբերել է The Sun-ը: