Ռոնալդուն կարող էր տեղափոխվել Նապոլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող էր հայտնվել ոչ թե «Յուվենտուսում», այլ «Նապոլիում»:

«As»-ի տեղեկություններով Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է «Նապոլիին», սակայն նրանք մերժել են առաջարկը, քանի որ չեն ունեցել հնարավորություններ այդքան խոշոր տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն դարձավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Նրա տեղափոխության արժեքը կազմեց 112 մլն եվրո: Նա 4 տարում կստանա 120 մլն եվրո աշխատավարձ:




Լրահոս