ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` բարձր լեռնային գոտում ուսուցիչ աշխատելու համար փոխհատուցում, գույքի ապավոհում տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս է տրամադրվում: Ո՞ւր պետք է դիմել:
Մարինե Մարկոսյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ուղղված հարցմանը` հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 25 սեպտեմբերի 2003 թվականի ««Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի ««ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»» պետական ոչ առեւտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու»» N 1412-Ն որոշմամբ հաստատված կարգի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` ուսուցիչները կարող են գործուղվել հանրակրթական ուսումնական հաստատություններ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ՀՀ ԿԳՆ-ի ուղարկած «գեղեցիկ» պատասխանին` անհասկանալի է` ուսուցիչները փոխհատուցում ստանում են, թե ոչ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: