Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին Կոմիտասի տուն-թանգարանում /Արշակունյաց պողոտա 28, 2-րդ սրահ/ տեղի կունենա Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մամուլիս ասուլիսը:
Ներկայացվելու են Մարաթոն-2018-ի արդյունքների, Հիմնադրամի հետագա անելիքների, ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն:
***
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքիպաշտպանության» նախաձեռնության հիմնադիր անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը:
ԹԵՄԱ՝ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում են պայքարի նոր փուլ Հայ առաքելականեկեղեցու և ավանդական ընտանիքի դեմ սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ:
***
Դեկտեմբերի 14-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի և Հայկական բնապահպանական ճակատի անդամ, Թռչնասերների կենտրոն ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման՝ «Կենդանաբանական այգու շուրջ ծավալվող իրադարձությունները, կենդանիների անկման դեպքերը և պատկան մարմինների արձագանքը»:
***
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնում (Երևան, Ամիրյան 4/7 շենք) տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումը Հայաստանում պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ իրականացվել է ՀՀ-ում պրոբացիայի պետական ծառայության գործունեության հիմնարար ուսումնասիրություն, անդրադարձ է կատարվել ծառայությանն առնչվող օրենսդրական և գործնական հարցերին:
Արդյունքում, կազմվել է ՀՀ պրոբացիայի պետական ծառայության գործունեության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց։ Միջոցառման ընթացքում զեկույցում տեղ գտած հիմնական խնդիրներն ու առկա իրավիճակը կներկայացնի ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
***
Դեկտեմբերի 14-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Բանակ- հասարակություն» խորագրի շրջանակներում։
Թեման՝ «Օրերս համացանցում շրջանառվող Զինվորների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի իրավական, բարոյական, սոցիալ – հոգեբանական կողմերն ու իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները»։
Բանախոսներն են՝
Մանուշակ Ստեփանյան – «Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» ՀԿ նախագահ
Գևորգ Դավթյան – իրավաբան
Իրինա Ծատուրյան – հոգեբան