Հարց քաղաքացիներից` ո՞րն է աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ո՞րն է աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը: Ի՞նչ գործընթաց է ենթադրում այն:

Էլինա Մանուկյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով, կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատողն աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր կետերին ծանոթանալուց հետո կնքում է աշխատանքային պայմանագիր, ապա նա պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր կետի, հակառակ դեպքում պետք է պատասխանատվություն կրի օրենքով սահմանված կետերը խախտելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս