Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ուղեւորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են: Նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զգալի նվազել է տաքսիների ուղեւորափոխադրումները` 9.5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը ավելի քան 10 հազարով պակասել է: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս