ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեսակետը, որ աղմկահարույց գաղտնալսումը հնարավոր է նախկին իշխանությունների ձեռագիրն է:
Բանն այն է, որ համառ լուրեր են տարածվում այն մասին, որ հավանակությունը մեծ է, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը կազմակերպել և հանրայնացրել են ՀՀ նախկին իշխանությունները:
Նույն տեսակետի համաձայն՝ նրանք համապատասխան գաղտնալսող սարք են ձեռք բերել: ԱԱԾ տնօրենը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել այս կարծիքը: