Դեկտեմբերի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կխոսի հայ- ադրբեջանական «հարաբերությունների», սահմանից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինելու Ադրբեջանի ղեկավարության որոշման հեռանկարների ու ենթատեքստի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին:

***

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11։30-ին հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Ամանոր․ ի՞նչ ուտել, ինչպե՞ս հագնվել և ինչպե՞ս շպարվել» խորագիրը կրող մամուլի ասուլիսին, որի բանախոսները կլինեն սննդաբան Լիլիթ Մարգարյանը, հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը և նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը։ Հասցե՝ Թումանյան 30 «Գարուն» սրճարան։

***

Դեկտեմբերի 18-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների  ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝   «Ադրբեջանից բռնագաղթված փախստականների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից, Արցախում տեղի ունեցող պաշտոնանկություններն ու նոր նշանակումները։ Ինչ արձագանքներ կան այդ կապակցությամբ Ադրբեջանում։  Տարվա ամփոփում՝ սահմանային իրավիճակի և հայ – ադրբեջանական հարաբերությունների։ Արցախյան հարցի կարգավորման գործընթացում ակնկալիքները և նոր կառավարության հրատապ անելիքները 2019 թվականին»։
***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի ընթացքում տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am-ի  համահիմնադիր Լուիզա Ավետիսյանն ու staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը կներկայացնեն staff.am-ի կողմից իրականացված ՀՀ աշխատաշուկայի նախորդ երկու տարիների համեմատական վերլուծությունն ու վիճակագրական տվյալները։ Կներկայացվեն նաև աճի և նվազման տենդենցները, կկատարվի պատճառահետևանքային վերլուծություն:

***

Դեկտեմբերի 18ին,ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս 2017 թձմեռայինեւ2018 թամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքներիվիճակի մասին:

Բանախոսներն են`

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ

Արմինե Սադիկյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Թեմա’ հետընտրական արտաքին քաղաքական իրադարձությունները Հայաստանում՝ Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների հայտարարությունները Հայաստանի և Արցախի վերաբերյալ, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի հետ կապված անորոշ իրավիճակը:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր»  հյուրանոցի «Միլանո» հանդիսությունների սրահում տեղի կունենա «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի (Ծրագիր) փակման արարողությունը: Ծրագրի փակման արարողությանը ելույթներով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար պրն. Արտակ Զեյնալյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ պրն. Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ պրն. Երվանդ Խունդկարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պրն. Արա Զոհրաբյանը և այլ պաշտոնատար անձիք:
***

Դեկտեմբերի 18-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԹԵՄԱ՝  քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում. հետընտրական զարգացումներ.  2018թ.  քաղաքական  տարվա ամփոփում:  

*** 

Դեկտեմբերի  12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝  Մանվել Գրիգորյանի խոշտանգումը  և ընտրովի արդարադատությունը. 2018թ. արդարադատության  համակարգի  գործունեության ամփոփումը:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 12:00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Արտմիմիա» թատերախմբի ղեկավար Համլետ Չոբանյանը, Վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը։

Թեման՝ «Ժեստերի տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնին՝ Հայաստանը ներկայացնող, «Արտմիմիա» հավաքական թիմը, հաղթող է ճանաչվել պրոֆեսիոնալ թատերախմբերի շարքում։ Փառատոնին մասնակցել են թույլ լսողների, խուլերի և մնջախաղի թատերախմբեր:




Լրահոս