Թևան Պողոսյանը կփորձի՞ այս անգամ էլ հաշտեցնել Գագիկ Ծառուկյանին և Էդմոն Մարուքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մեջ թեժ մարտեր են սկսվել: Ուշագրավն այն է, որ պայքարը վաղուց միայն առաջնորդների մեջ չէ, այլ արդեն երկու թիմերի: Երկու կողմերն էլ հիշեցնում են միմյանց անցյալը: ԲՀԿ-ն անդրադառնում է Էդմոն Մարուքյանի առաջին պատգամավորական լեգիտիմության հարցին, ձեռքի հետ հիշեցնելով, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա միշտ կողմ էր քվեարկում ՀՀԿ կառավարության կարեւոր նախագծերին: Մյուսը կողմն էլ հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ ԲՀԿ-ի կազմած կոալիցիաները:

Ի դեպ, երբ ժամանակին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ու Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հակամարտության մեջ էին, նրանց հաշտեցրեց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը` հրավիրելով իրենց տուն: Ըստ էության, այդ քայլից հետո էլ ստեղծվեց ԵԼՔ դաշինքը:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կփորձի հաշտեցնել նրանց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարուքյանի հետ նման մի դեպքում հաջողության հասել է:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս