Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը հետաձգվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավունքի ուժով արձակված վեցերորդ գումարման Աժ պատգամավորներն հավանաբար մեկ շաբաթ ավելի կվայելեն մանդատ ունենալու բերկրանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Ի սկզբանե նշվում էր հունվարի 7-ը, մանավանդ օրենսդրությունն այս հարցում որոշակի կարգավորումներ է նախատեսում, սակայն դա արագացված ռեժիմի պարագայում:

Ու հաշվի առնելով Ամանորը, ամանորյա տոնական մթնոլորտը, ոչ աշխատանքային օրերը` որոշում է կայացվել հետաձգել նոր խորհրդարանի անդրանիկ նիստը: Նշենք, որ ԱԺ անդրանիկ նիստում պետք է ընտրվեն ԱԺ նախագահը, փոխնախագահները, միաժամանակ, պետք է հաստատվի խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը, եւ ըստ այդմ՝ ընտրվեն նաեւ այդ հանձնաժողովների նախագահները: Ընդ որում, յուրաքանչյուր ընտրություն անցկացվելու է առանձին-առանձին, փակ, գաղտնի ռեժիմով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 




Լրահոս