Նախորդ տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը նվազել է 13 հազարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 972 հազար 7 մարդ: Սա 13 հազար 4 մարդով պակաս է 2017 թ. տարեսկզբի համեմատությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։

2018 թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը 63,8 % է եղել, գյուղականը՝ 36,2%: ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 47,4 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52,6 %-ը` կանայք: Տարեսկզբին  մշտական բնակչության 36,2 տոկոսը կենտրոնացված է եղել Երևանում, իսկ Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8,5 % – 8,9%-ը, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7,3 % – 7,9 % տոկոս:




Լրահոս