ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը` «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ` որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին։
Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի ընկերությունը դեռեւս 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեր 412 հազար դրամ, սակայն չի վճարել։ Եվ նշված գումարը վերածվել է 1 մլն 370 հազար դրամի, որն էլ ՀԾԿՀ-ն պարտադրում է ընկերությանը վճարել։