Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի
ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքնաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների
վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները
կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am,
ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող
(010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս