ՀԱՐՑ. Եթե մրցույթ է կազմակերպվել, եւ հաղթողներին տրամադրվել են դրամական պարգեւներ, ապա նման դեպքերում հարկային գործակալը եկամտային հարկ վճարո՞ւմ է, թե՞ ոչ:
Գուրգեն Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ: Գերազանցող մասը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում ՀՀ պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է: Նշենք, որ ՀՀ-ում եկամտային հարկ վճարողներ են համարվում ՀՀ ռեզիդենտ եւ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: