Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եւ հայտնի Սարկիսով եղբայրների միջեւ ստեղծված «հակամարտությունը» դեռ շարունակվում է։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի եւ նրա եղբոր` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի նկատմամբ:
Պատճառն այն է, որ Սարկիսովները չեն ներկայացրել պաշտոնական հայտարարագրեր: Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Սարկիսովները վիճարկել են հարուցված վարույթը, եւ դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Սարկիսով եղբայրները դատարանից պահանջում են, որ հանձնաժողովին ստիպի վերացնել այս տարվա հունիսի 18-ի որոշումը։